Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կազմում փոփոխություն է կատարվել

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի թեկնածու Նարեկ Աղասարյանը վնասվածքից լիարժեք չապաքինվելու պատճառով չի մասնակցի ազգային թիմի առաջիկա հավաքին:
Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել Վբեյմար Անգուլոն:
Նարեկ Աղասարյանը վնասվածք է ստացել նոյեմբերի 3-ին՝ «Ուրարտու» - «Վեստ Արմենիա» խաղին: