Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցություններում փորձում է «բրթել» նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը․ Աբրահամյան

Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցություններում փորձում է «բրթել» նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը․ Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Արցախի նախկին նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցություններում փորձում է «բրթել» 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ու դրա շրջանակներում պնդում, որ հայաստանյան իշխանություններն այդ փաստաթղթով միջանցքի համաձայնություն են տվել:

Եռակողմ հայտարարությանն ամենատարբեր ռակուրսներից բազմիցս անդրադարձել եմ, բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանին երբ պետք է եղել` թքել է այդ փաստաթղթի վրա ու իր ձևով գործել, այդ թվում` պատերազմի միջոցով հարցեր լուծել:

Հիմա կրկին հիշել է փաստաթուղթը, որովհետև Հայաստանի իշխանություններից բան պոկելու հերթական ռաունդն է:

Ադրբեջանի գործելաոճը նույնն է` սեղմել մինչև վերջ: ՀՀ իշխանության պահվածքում էլ առանձնապես բան չի փոխվել` «տակտիկական նահանջների» ներքո շարունակ հանձնել ու զիջել»: