Տղամարդը 16-րդ հարկից նետել է երեխային և կնոջը. ոմանք կարծում են՝ 36-ամյա Միլենան ինքն է շտապել երեխայի հետևից

Տղամարդը 16-րդ հարկից նետել է երեխային և կնոջը. ոմանք կարծում են՝ 36-ամյա Միլենան ինքն է շտապել երեխայի հետևից

Լեֆորտովո Պարկի բնակելի համալիրում տղամարդը 16-րդ հարկից նետել է երեխային ու կնոջը. նրանք մահացել են, իսկ նա շարունակում է իրերը պատուհանից նետել։

Ոստիկանները չեն կարողանում մտնել բնակարան. տեղում են շտապօգնության մեքենա, Արտակարգ իրավիճակների նախարարությունն և ՕՄՕՆ աշխատակիցները։

Կնոջն ու երեխային պատուհանից դուրս նետած տղամարդուն բերման են ենթարկել և շտապօգնության մեքենայով տարել. նա բանկի աշխատակից է՝ Ալեքսանդր Լիպատովը։

Mash-ի փոխանցմամբ՝ Լեֆորտովո Պարկ բնակելի համալիրի բնակիչները առավոտյան ժամը 7-ին ճիչեր են լսել։ Երեխան երկար ժամանակ լաց է եղել, բայց հարեւաններն անտեսել են սկանդալը։ Բնակարան են ժամանել ՕՄՕՆ-ը, տղամարդն ինքն է բացել դուռը և ուժայիններին ոչ մի դիմադրություն ցույց չի տվել։ Տեղում խուզարկություններ են կատարվում, ոստիկանությունը հարցաքննում է հարևաններին:

Ալեքսանդր Լիպատովն ասել է. Ես առաջինը երեխային դուրս նետեցի, ապա կնոջս հրեցի նրա հետևից։ 

Մեկ այլ վարկածի համաձայն՝ 36-ամյա Միլենան ինքն է շտապել երեխայի հետևից։ Երկուսն էլ եղել են ուժեղ թմրանյութերի տակ:

Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, նա գտնվում է ծանր վիճակում: Հարուցվել է քրեական գործ «երկու անձի սպանություն» հոդվածով։

Կադրերը՝ ասյտեղ