«Toyota»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ կա հոսպիտալացված

Մայիսի 11-ին, ժամը 22:37-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Նոր Երզնկա-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մետր) և շրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։