Երևանը մեղադրում է Ռուսաստանին, գլխավորը սեփական ձախողումների պատասխանատուներին գտնելն է․ Զախարովա

Եվս մեկ օրինակ, որ Երևանը մեղադրում է ուրիշներին, տվյալ դեպքում Ռուսաստանին, գլխավորը սեփական ձախողումների պատասխանատուներին գտնելն է։ Հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի ԱԳՆ-ի երեկվա հայտարարությանը:
«ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի երեկվա հայտարարությունը կասկածի տակ է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ՌԴ-ի կառուցողական ներգրավվածությունը»,- արձագանքելով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը՝ ի թիվս այլնի հայտնել էր Հայաստանի ԱԳՆ խոսնակը:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը մեջբերել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը՝ նշելով, որ «հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ կատարված մեծ աշխատանքը կանգ է առել սահմանային հսկողության հարցերում անզիջողականության պատճառով Երևանի, որը պնդում էր, որ ռուս սահմանապահները լինեն թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերում»։
Զախարովայի խոսքով՝ այսպիսով Երևանը հրաժարվել է ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության կողմից երթևեկության վերահսկողությունից և փաստացի սառեցրել աշխատանքային խմբում մասնակցությունը։