Թուրքիայում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Գործակալության տվյալներով՝ Ալբիստանի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 14:23-ին։
Նշվում է, որ երկրաշարժի աղբյուրը գտնվել է 5,55 կմ խորության վրա։