Սուտ ա ամեն ինչը․ Գագիկ Մելքոնյանը՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու լուրերի մասին

Սուտ ա ամեն ինչը․ Գագիկ Մելքոնյանը՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու լուրերի մասին

Սուտ ա՛, ասում եմ. MediaHub.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով մամուլի այսօրվա հրապարակումներին, թե, հնարավոր է, շուտով ինքն ու Արսեն Թորոսանը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվեն։ 

Մասնավորապես Մելքոնյանի վերաբերյալ նշվում էր, թե ինքը «զոհաբերվելու է», քանի որ ՔՊ-ն չի ներել իրեն՝ Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քվեարկությանը չմասնակցելու համար։

«Չկա տենց բան, ո՞վ ա տենց բան ասում»,- նշեց Մելքոնյանը։ 

Նշենք, որ մեր հարցը նրան բավականին զայրացրեց ու հանգիստ տոնով խոսող Մելքոնյանը սկսեց բղավել, երբ ներկայացրինք, թե մամուլն ինչ է գրում, և ինչ պատճառաբանություն է ներկայացնում։

Այլ հարցերի Գագիկ Մելքոնյանը չպատասխանեց։ 

Նարե Գնունի