Տխրությունն ընդունելու, այն հասկանալու և հաղթահարելու բանաձևը՝ Լիլիթ Ալթունյանից (տեսանյութ)

Հայաստանի ազգային կինոկենտրոնի պետական աջակցությամբ նկարահանված «Երբ ես տխուր եմ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի մանկապատանեկան ֆիլմերի մրցույթում։ Ֆիլմն արտադրել է «Հոշկի ֆիլմ» ընկերությունը, համարտադրողը «Ֆոլիմաժ» (Ֆրանսիա) ընկերությունն է, ռեժիսորը և նկարիչ-մուլտիպլիկատորը Լիլիթ Ալթունյանն է, սցենարի հեղինակներն են Լիլիթ Ալթունյանը և Արմինե Անդան, պրոդյուսերն Արմինե Անդանն է, համապրոդյուսերը՝ Ռեժինալդ դե Գիյեբոնը, կոմպոզիտորը՝ Միքայել Ոսկանյանը: