Մարտավարական զորավարժություն

Մարտավարական զորավարժություն

Զինծառայողների մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով ապրիլի 4-ին հակաօդային պաշտպանության N զորամասում անցկացվել է մարտավարական զորավարժություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
 
Զորավարժության ընթացքում անձնակազմը բացազատել է հակաօդային պաշտպանության միջոցներն ու կատարել առաջադրված խնդիրները։ Ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև մարտական հաշվարկների գործողությունները հակառակորդի օդային հարձակումների կանխման, հետախուզական և կրակային խնդիրների կատարման ժամանակ: