Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է «Ջերմուկի» առանձին խմբաքանակների վաճառքը

Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է «Ջերմուկի» առանձին խմբաքանակների վաճառքը

«Ռոսպոտրեբնադզորը» դադարեցրել է «Ջերմուկ» ապրանքանիշի որոշակի խմբաքանակների վաճառքը՝ անվտանգության ստուգման նպատակով։ Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը, գրել է ՏԱՍՍ-ը։

«2024 թվականի փետրվարի 12-ին ստացված տեղեկատվության առնչությամբ, որ Վլադիկավկազի բնակչուհին «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջուր խմելուց հետո կերակրափողի շրջանում այրվածքներ է ստացել։ «Ռոսպոտրեբնադզորը» դադարեցնում է Ջերմուկ հանքային ջրի որոշ խմբաքանակների վաճառքը»,- ասված է հաղորդագրության մեջ։