«Սարսափների տան» քվեստի ժամանակ 19-ամյա ուսանnղ է nղջ-nղջ այրվել․ մանրամասներ

Մախաչկալայում քվեստի ժամանակ 19-ամյա ուսանող է ողջ-ողջ այրվել
Շենքում արգելափակված տուժածները օգնություն են խնդրել։ «Սարսափների տան» սեփականատերը տեղի Ուրախների և հնարամիտների ակումբի (КВН) անդամ է։
Այս գիշեր հրդեհ է բռնկվել Շեբոլդաեւի փողոցում տեղակայված «Սարսափների տուն» սենյակում։ Ականատեսները SHOT-ին պատմել են, որ քվեստին երկու զույգ է մասնակցել։ Հրդեհը բռնկվել է այն բանից հետո, երբ աշխատակիցը այրել է հատուկ ձեռնոցը և այն մի կողմ նետել, որտեղ կերոսինով բենզասղոցներ են եղել։ Մասնակիցներից մեկը ձեռնաշղթաներով կապված է եղել աթոռին։
Երկու տղա և մեկ աղջիկ փրկվել են։ Հրդեհի հետևանքով մեկ ուսանող է մահացել.
Քվեստի սեփականատերը Գուսեյն Իբրահիմովն է։