Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծովակ գյուղում այրվել է մոտ 320 հակ անասնակեր

Blog Image

Հոկտեմբերի 8-ին, ժամը 23:26-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովակ գյուղում այրվում է անասնակեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի 4-րդ փակուղու տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 9-ին, ժամը 00:41-ին, մարվել՝ 03:29-ին: Այրվել է մոտ 320 հակ անասնակեր։

Send