Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պարեկները հղի կնոջը օգնել են հասնել ծննդատուն․ 15 րոպե անց տղա է ծնվել

Blog Image

Նոյեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Հայկ Ղազարյանն ու Դավիթ Ղազարյանը Հաղթանակ թաղամասում ծառայություն կատարելիս են եղել, երբ պարեկներին է մոտեցել Երևանի բնակիչ Ռոբերտ Զախարյանը, ով վարելիս է եղել Kia մակնիշի ավտոմեքենա և հայտնել է, որ իր հղի կինը ցավեր ունի և հնարավոր է՝ ծննդաբերում է և պետք է շտապ կնոջը հասցնեն մոտակա ծննդատներից մեկը։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Պարեկները ուղեկցել են ամուսիններին մինչև «Շենգավիթ» ԲԿ-ի ծննդատուն։

Շնորհիվ Շենգավիթի ծննդատան բուժանձնակազմի՝ 15 րոպե անց ամուսինը բժիշկներից տեղեկացել է, որ կինը՝ Սիրանուշը, տղա է ունեցել։ 

 

 

Send