MediaHub.am և Yerevan.Today լրագրողների նկատմամբ ԱԺ-ում ոտնձգությունների դեպքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել

MediaHub.am և Yerevan.Today  լրագրողների նկատմամբ ԱԺ-ում ոտնձգությունների դեպքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել

 «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը քիչ առաջ գրառում է կատարել․

«Հարգելի գործընկերներ,

Սեպտեմբերի 15-ին MediaHub.am և Yerevan.Today լրատվական կայքերի լրագրողներ Անի Գևորգյանի և Սյուզի Բադոյանի, ինչպես նաև նույն լրատվական կայքերի օպերատորների նկատմամբ ՀՀ Ազգային ժողովում` պատգամավոր Քրիստինե Պողոսյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ինչպես նաև ՊՊԾ ծառայողների կողմից կատարված ոտնձգությունների դեպքի առթիվ «ԱՄԱՐԱՍ» փորձագիտական կենտրոնը ՀՀ գլխավոր դատախազին է ուղարկել հանցագործության մասին հաղորդում։

Հաղորդմամբ պահանջվել է նախաձեռնել քրեական վարույթ և այդ վարույթի շրջանակներում գնահատական տալ վերոհիշյալ արարքներին, որը, մեր համոզմամբ, համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածով նախատեսված արարքին (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը) և 44-171-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի (Առողջությանը թեթեւ վնաս պատճառելու հանցափորձ)։

Հանցագործության մասին հաղորդման ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ 1-ին մեկնաբանության հղումով»։