Հայ մարմնամարզուհիները Դուբայից 6 ոսկի, 3 արծաթ եւ 6 բրոնզե մեդալ են բերել

Հայ մարմնամարզուհիները Դուբայից 6 ոսկի, 3 արծաթ եւ 6 բրոնզե մեդալ են բերել

Դուբայում ավարտվել են գեղարվեստական մարնմամարզության միջազգային մրցաշարերը, որոնց մասնակցել է 360 մասնակից ամբողջ աշխարհից։

Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայից մասնակցել է 19 մարմնամարզուհի, նրանցից 15-ը ստացան մրցանակային տեղեր։ Արդյունքում մենք ունեցանք 6 ոսկի՝ ներառյալ խմբային վարժությունները, 3 արծաթ եւ 6 բրոնզ։ 

Սա լավ սկիզբ է Հայաստանի նոր չեմպիոններ ունենալու ճանապարհին: Հայաստանը ներկայացնող ամենափոքր մասնակիցը 6 տարեկան էր, ով վերցրեց արծաթ քննության ժամանակ եւ բրոնզ՝ Ա մակարդակի վարժանքի ժամանակ։

«Անցած մեկ տարվա ընթացքում մեծ աշխատանք է կատարվել՝ ընդամենը մեկ տարեկան ֆեդերացիան կարողացավ երեխաներին նախապատրաստել մրցումների։ Այսօր մենք հրավիրում ենք Աշխարհի չեմպիոնների ՌԴ-ից մեզ հետ աշխատելու եւ օգնելու մեզ զարգացնել այս գեղեցիկ սպորտաձեւը Հայաստանում։ Նրանց շնորհիվ մենք կարողացանք կազմել 5 մարմնամարզուհիներից բաղկացած խմբային վարժանք, որտեղ Հայաստանը գրավեց ոսկին։ Մենք շնորհակալ ենք բոլոր մարզիչներին, ովքեր մասնակցեցին աղջիկների նախապատրաստմանը, ինչպես նաեւ ծնողներին, ովքեր հավատացին իրենց երեխաների ուժերին եւ տվեցին հնարավորություն նրանց եւ մեզ բարձրացնել Հայաստանի դրոշը»,- ասել է գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Նատալյա Ռոտենբերգը: