Ե՞րբ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները

Ե՞րբ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները

Դեռևս հայտնի չէ, թե երբ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, սակայն, հանդիպման համաձայնություն կա։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի խոսնակ Անի Բադալյանը։

Նշենք, որ քիչ առաջ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները  հանդիպելու վերաբերյալ համաձայնություն են ձեռք բերել։

ՀՀ ԱԳՆ-ից հաստատեցին Զախարովայի ասածը, սակայն և նշեցին, որ նոր բան չէ այս հայտարարությունը, քանի որ Արարատ Միրզոյանն էլ էր ավելի վաղ հայտարարել, որ իր և ադրբեջանցի գործընկերոջ հանդիպման ձևաչափեր են քննարկվում։

Ինչ վերաբերում է ժամկետին, ապա ո՛չ Զախարովան, ո՛չ Բադալյանը այն չհնչեցրեցին: Այնուամենայնիվ, MediaHub.am-ի տեղեկություններով՝ կողմերը կհանդիպեն մինչև մայիսի կեսը։

Նարե Գնունի