Ժողովուրդն է ընտրել այս Կառավարությանը, դե թող վայելի դրա ամբողջ թշվառությունը․ Մանասերյան

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների շարունակվող լարում. ինչո՞վ է դա սպառնում ՀՀ շարքային քաղաքացիներին, ի՞նչ սպասել՝ պատժամիջոցներ, գազի գնի թանկացում, այլ սահմանափակումներ:
MediaHub-ի հետ զրույցում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ այս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում ամեն ինչ հնարավոր է, բայց պետք է հաշվարկել, թե ինչ տնտեսական միջոցներ են մնալու ժողովրդին պահելու համար։ Ըստ տնտեսագետի, բարեկամությունն ամեն օր են անում և ամեն օր են ցույց տալիս, որ արժանի են այդ բարեկամությանը։
Ըստ մեր զրքւցակցի՝ այո՛, Ռուսաստանը հնարավորություն և իրավունք ունի վերանայելու անգամ գազի գինը։
«Իմ կարծիքով՝ ամեն տեսակի շրջադարձ հնարավոր է կանխատեսել, անգամ գազի թանկացում, իսկ գազը երբեք չի եղել մենակ տնտեսական գործոն, այլ քաղաքական գործոն է։ Իրականում, Հռոմի ստատուտը ընդամենը մեկ օրինակ է, ընդհանուր վերաբերմունքը դրսևորվում է տարբեր հարցերում։ Ռուսաստանը իդեալական քաղաքականություն չի վարում, բայց եթե մենք չենք կարողանում բարեկամ երկրի հետ լեզու գտնել, ապա հեռու արտերկրում առավել ևս դժվար է լինելու որևէ խոստում փոխարինել գործով, հատկապես, որ տնտեսական առումով ռուսական շուկան Հայաստանի ապրանքների սպառման լավագույն շուկան է»,- ասաց տնտեսագետ Մանասերյանը։
Նա կրկնեց՝ Հայաստանի ապրանքների սպառման լավագույն շուկան Ռուսաստանն է և թվերը ցույց են տալիս, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց, իսկ դրանից առաջ նաև Մաքսային միությանը անդամակցելուց ի վեր Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը տասնապատկվել է։
«Մենք այժմ ոչինչ չենք կարող անե, ամեն ինչ որոշում է կԿառավարությունը մեր փոխարեն։ Իսկ ժողովուրդն ընտրել էր այս Կառավարությանը և ժողովուրդը պետք է վայելի այս Կառավարության ամբողջ թշվառությունը։ Թող դիմանա ժողովուրդը և իմանա՝ ում են ընտրում և ինչ կարող են ակնկալել։ Իսկ ինչ վերաբերում է Եվրամիության երկրներին, ապա այդ երկրները իրենք իրենց էներգետիկ անվտանգության հարցերը չեն կարող լուծել, Ռուսաստանի դեմ սանկցիաների պայմաններում ունեն լուրջ խնդիրներ։ Ե՛վ Եվրամիության երկրները, և՛ Միացալ Նահանգները երբեք ոչինչ չեն խոստացել Հայաստանին՝ ո՛չ անվտանգություն են խոստացել, ո՛չ զենք են խոստացել, ո՛չ էլ տնտեսական խնդիրներ լուծել։ Միայն վիզայի ռեժիմը և Եվրամիության անդամ երկրներ մուտք գործելը բավական լուրջ խնդիրներ են»,- ասաց Մանասերյանը։
Ըստ տնտեսագետի, մենք բարեկամություն ոչ մի երկրի հետ չենք կարող անել՝ ո՛չ ԵՄ երկրների հետ, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Իրանի ու Վրաստանի հետ։ Երբ մի խնդիր է առաջանում՝ վազում ենք Իրան, ասում ենք՝ տեսնենք ինչ կարող եք անել, կամ Վրաստան՝ Լարսի խնդրի համար։ Ոչ ոք իդեալական չի, բայց մենք չունենք տնտեսական դիվանագիտություն, մենք չունենք նպատակ, թե 33 տարիների ընթացքում ուր ենք գնում: Այս ժողովուրդը արժանի է սրան, իրենք ընտրել են, իրենք էլ թող վայել են այս թշվառությունը»,- հավելեց Թաթուլ Մանասերյանը։
Մարիաննա Արամյան