Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ռուսական նավահանգստի և գործարանի վրա (լուսանկար, տեսանյութ)

Blog Image

Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա։

Հարձակման հետևանքով նավահանգստի «Նովատեկ» տերմինալը հրդեհվել է։ ԱԹՍ-ի բեկորներն ընկել են տերմինալի վրա։ Ընդհանուր առմամբ նավահանգստի վրայով խոցվել է 10 անօդաչու թռչող սարք, գրել են ԶԼՄ-ները։

Ուստ-Լուգայի «Նովատեկ» գործարանը կայուն գազային կոնդենսատը վերամշակում է նավթամթերքների՝ թեթև և ծանր նավթի, կերոսինի, դիզելային ֆրակցիաների։ Դրա անվանական արտադրական հզորությունը տարեկան 6 միլիոն տոննա է։ Ամբողջ արտադրանքը արտահանման համար ուղարկվում է ծովային ճանապարհով։ Այն ապահովում է ՌԴ-ից նավթամթերքի ծովային արտահանման մինչև մեկ երրորդը։

Սամարայի մարզի «Սիզրան» նավթավերամշակման գործարանը նույնպես հարձակման է ենթարկվել։ 

Կադրերն այստեղ

 

Send