Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Blog Image

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 26-ին ժամը 10:00-22:00-ն  կդադարեցվի   Շինարարներ, Չուխաջյան, Էստոնական, Բաշինջաղյան, Կարապետյան, Արա Սարգսյան, Մարտիրոսյան, Սպորտի, Ջանիբեկյան, Սիսակյան, Արզումանյան, Աբելյան, Եղիազարյան, Լևոնյան, Ռուստամյան, Պարսեղով, Վշտունու փողոցների, Վշտունու 1-5 նրբանցքների, Ռ. Մելիքյան, Թերլեմեզյան փողոցների, Լենինականի 1 Նրբ., Խ.Խաչատրյան, Առաքելյան, Հասմիկի, Գ.Հակոբյանցի փողոցների, Լենինգրադյան 32, 34-38, 40, 42, 46, 48, 50, 52 զույգ համարի շենքերի  ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 26-ին  ժամը 09:30- 19:00-ն կդադարեցվի ք.Սևան Նալբանդյան, Շինարարներ, Նաիրյան, Հրազդան, Սայաթ-Նովա, Սյունյաց  փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Send