Նոյեմբերի 6-ին, ժամը 11։08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնում է ՆԳՆ-ն։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
