Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Նուբարաշենի աղբավայրի «դիտավորյալ» այրողը հայտնաբերվե՞լ է

Blog Image

Հոկտեմբերի 9-ին հերթական հրդեհն էր բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում, որը մեծ վնաս է հասցնում քաղաքացիների կյանքին։ 

Օրեր շարունակ չմարվող կրակի ու ծխի հետևանքով ամբողջ քաղաքը ծխով էր պատված, ինչի հետևանքով շատ քաղաքացիների մոտ սրվեցին սիրտ-անոթային, շնչառական խնդիրները։

Հերթական հրդեհից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պնդեց, որ Նուբարաշենի աղբավայրում հրդեհը պատահական չէր, այլ՝ դիտավորություն:

Շուրջ 2 շաբաթ անց Mediahub-ը Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանից հետաքրքրվեց, թե այս ընթացքում ի՞նչ է պարզվել։ Ավդալյանը նշեց՝ նախաքննությունը շարունակվում է, ձերբակալվածներ դեռ չկան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Mediahub-ին ՆԳՆ-ից հայտնել էին, որ հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում մոտ 2 հա տարածքում․ այրվել էր կենցաղային աղբ։ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը հայտարարել էր, որ Նուբարաշենի աղբավայրը դիտավորյալ այրելու մասով կասկածյալ կա:

Հոկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատար Վահե Վարդապետյանն ազատվել է աշխատանքից, իսկ այսօր էլ հայտարարվեց նոր ժամանակավոր պաշտոնակատարի անունը՝ Սարգիս Խաչատրյան։

Էմմա Մարտիրոսյան

Send