Մոսկվայի մետրոյում մի տարեց կին երիտասարդ աղջկա գլուխը խփել է բազրիքին։ Ենթադրյալ պատճառն այն է եղել, որ աղջիկը հրաժարվել է զիջել իր տեղը։
Տուժածի խոսքով՝ ագրեսիվ ուղևորը նախ սեղմել է իր ձեռքը, ապա արմունկով հարվածել ծնոտին, բռնել գլուխը և սկսել է այն խփել մետաղական բազրիքին։
Կինը նաև ասել է, որ միջադեպից հետո հարձակվողի որդին մոտեցել է իրեն և սկսել գոռալ նրա վրա՝ իր տեղը մորը չզիջելու համար, գրել է «ՌԵՆ ՏՎ»-ն։
Տուժածը հայտնել է ուղեղի ցնցման մասին և արդեն դիմել է ոստիկանություն։
