Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փարպի գյուղում այրվել է մոտ 600 հակ անասնակեր

Blog Image

Հոկտեմբերի 31-ին, ժամը 15։48-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի Գրիգորյան փողոցում գտնվող անասնագոմի տանիքում այրվում է խոտի դեզ։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դրաստամատ Տեր-Մկրտչյան փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին, մարվել՝ 17։48-ին։ Այրվել է մոտ 600 հակ պահեստավորած անասնակեր։

Send