Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը չհերքեց տեղեկությունները, ըստ որոնց՝ վերջին շաբաթներին նա այցելում է այն եկեղեցիներ, որտեղ պատարագը կարող է անցնել առանց Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը հիշատակելու։
Վարչապետը նշեց, որ երբեմն «ԱԱԾ-ն է գնում, որ այնպես անի, որ կաթողիկոսի անունը չհնչի, մյուս դեպքում՝ այլ մարդիկ՝ բարեկամ, ծանոթ, օգնական»։
Տարածվել էր տեղեկություն, որ նա այս կիրակի պատրաստվում է մասնակցել Շիրակի մարզի Սուրբ Հակոբ եկեղեցու պատարագին։ Նախօրեին ԱԱԾ ներկայացուցիչները հանդիպել էին Տեր Ռուբենին, որը հայտնել է, որ սիրով կմատուցի պատարագ, սակայն չի շեղվի եկեղեցական կանոնակարգից և չի զեղչի Վեհափառի անունը։
Երևանն անտեսել է էթիկական չափանիշները՝ առանց նրանց համաձայնության հրապարակելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային նյութերը և պետությունների ղեկավարների նամակագրությունը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան անդրադարձել է Արցախի բանակցային գործընթացի՝ ՀՀ կառավարության հրապարակած փաստաթղթերին։
Եթե ՀԷՑ–ի համար օբյեկտիվ գին որոշվի, պետությունն այն 100%–ով կսեփականաշնորհի, հայտնել է Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն ընդգծել է, որ իր համար նախընտրելի է ՀԵՑ–ը պետականացնելու ու կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակը, ուստի մասնավոր ներդրողին կհրավիրեն միայն այն դեպքում, եթե ոչ ոք չհամաձայնի կոնցեսիոն կառավարում ստանձնել։
27 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ անվերապահ հավատարմությունն են հայտնում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա ազգընտիր գահակալին՝ Գարեգին Բ կաթողիկոսին։
Իրենք անհանդուրժելի և դատապարտելի են համարում Պատարագի սրբազան արարողության ընթացքում Ամենայն Հայոց հայրապետի անվան հիշատակման կամայական զեղչումը, որը եկեղեցաբանության տեսանկյունից պառակտման տարրեր է պարունակում։
ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային Ժողովում հայտնեց․ «Ընդունել ենք օրենքի նախագիծ, որը թույլ է տալիս ժամկետային զինծառայողների համար արձակուրդը դարձնել 21 օր՝ թիկունքային զորամասերում, և 30 օր՝ սահմանային ծառայություն իրականացնող զինծառայողների համար»։
2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը սկսվելու է 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025-ի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։
