Կքննարկվի նաև Սիրիայում ռուսական ռազմաբազաների ճակատագիրը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Սիրիայի անցումային նախագահ Ահմադ Հուսեյն ալ-Շարաայի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև բանակցություններին։
Պեսկովը նաև խոսել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մասին, որի համաձայն՝ Ռուսաստանը Վրաստանին պետք է 253 միլիոն եվրո վճարի՝ 2008 թվականի պատերազմից հետո Վրաստանի և Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև արգելապատնեշների կառուցման համար:
«Ռուսաստանը չի պլանավորում կատարել ՄԻԵԴ-ի որոշումը»,- հայտարարել է Պեսկովը։
