Երեկ Սրաշենում վիրավորում ստացածի կյանքին վտանգ չի սպառնում. ամբողջ գիշեր կրակել են

Երեկ Սրաշենում թշնամու կրակից հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիսուննանց է: Տեղում նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Այս մասին MediaHub-ին հայտնում է աղբյուրը:
Այնուհետև նրան տեղափոխել են հոսպիտալ, որտեղ բեկորը հեռացվել է, առողջական վիճակը կայուն է.
«Նրա կյանքին որևէ վտանգ չի սպառնում»,- ասաց մեր աղբյուրը:
Ինչ վերաբերում է Ներքին Հանդում իրավիճակին, ապա ամբողջ գիշեր կրակոցները շարունակվել են, այսօր իրադրությունը հանգիստ է:
Նարե Գնունի