Ձեզ զանգել ասել են՝ լսի, այ տղա, ոնց որ դու ինքնիշխան ես. ՔՊ-ական

Ամեն անգամ, երբ մեր ընդդիմադիր գործընկերները ելույթ են ունենում, ես փորձում եմ էդ ելույթները ուշադիր լսել և փորձել որևէ պետականության հետ կապ ունեցող ինչ-որ նախադասություն գտնել։ Ասեմ, որ երբեմն գտնում եմ, բայց հիմնականում ականատես ենք լինում ապապետական, խայտառակ մտքերի։ Ընդ որում, փոքր երեխեք են լինում, է, որ չարաճճիություն են անում՝ խփում-փախնում են և տենց ուշադրություն են փորձում գրավել։

Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամանակ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։

«Եւ էս մարդիկ տենց պուճուր երեխեքի նման սենց բաներ են անում ու փախնում են արագ, ու իրենց թվում ա՝ իրենց չեն նկատում, իրենց չեն տեսնում։ Էդ ապապետական ելույթների մեջ երբեմն, իսկապես, գործընկերներ են ելույթ ունենում՝ էս կողմում նստած, ովքեր որ պետականամետ բաներ են ասում, ինչ-որ վերլուծություններ են ներկայացնում, որոնց հիմքում նաև Հայաստանի Հանրապետու2յունն է դրած։ Իհարկե, հիմնականում սխալ, բայց ականատես ենք լինում նման բաների»,- ասաց Հակոբյանը ընդդիմությանը։

Նրա խոսքով՝ քսան տարի շարունակ ընդդիմությունը, որ նախկինում իշխանություն էր, ամեն օր ծախել են մեր ինքնիշխանությունը։ 

«Ամեն օր գնացել եք աշխատանքի, ձեզ զանգել ասել են՝ լսի, այ տղա, ոնց որ դու ինքնիշխան ես, գազը կամ գազի մի մասը քոնն ա, մի հատ կստորագրես արագ»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում