Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տղամարդը բառացիորեն աղբամանն է նետել կնոջ «Porsche»-ն․ ՌԴ (լուսանկարներ)

Blog Image

Մոսկվայի Միտիշչի քաղաքում տղամարդը աղբամանն է նետել կնոջ «Porsche»-ն:

Դա նվեր է եղել կնոջը փետրվարի 14-ի համար, բայց նա չի գնահատել նվերը: Վրդովված ամուսինը մեքենան նետել է աղբարկղը։

Սերգեյը (անունը փոխված է) և նրա կինը՝ Ալլան (անունը փոխված է) այժմ իրենց հարաբերություններում դժվար շրջան են ապրում, գրել է «Բազա»-ն։

 

Ընտանիքի ընկերների խոսքով՝ նա ցանկացել է ընտանիքը փրկել մի գեղեցիկ նվերով: Փետրվարի 14-ի նախօրեին Սերգեյը 3 միլիոն ռուբլով մեքենա է գնել։ Վթարից հետո մեքենան թեթևակի վնասվել է, ուստի ամուսինը սկզբում նախատեսել էր վերանորոգել այն և նրան տալ մարտի 8-ին։ Բայց չի դիմացել և որոշել է նվիրել Վալենտինին՝ նաև խոստանալով վերանորոգել հնարավորինս շուտ:

Ալլան տեսել է վնասված մեքենան, այն ընդունել է որպես ծաղր ու հրաժարվել դրանից: Սերգեյը մեքենան բառացիորեն նետել է աղբամանը: Ալլան չի փորձել համոզել նրան ու չի շնորհավորել ամուսնուն փետրվարի 23-ին։

Նվերն արդեն 12 օր աղբանոցում է։ Ընկերների խոսքով՝ Սերգեյը դեռ չի որոշել՝ ինչ անել նվերի հետ։

Send