Գազի գինը բարձրացել է Եվրոպայում՝ հասնելով պատմական առավելագույնի. որքա՞ն արժե այս պահին

Գազի գինը բարձրացել է Եվրոպայում՝ հասնելով պատմական առավելագույնի. որքա՞ն արժե այս պահին

Եվրոպայում գազի գինը բարձրացել է՝ հասնելով պատմական առավելագույնի՝ 1000 խմ-ի դիմաց 1000 դոլարը գերազանցելով։ 

Երեքշաբթի օրը Եվրոպայում գազի բորսայական գինը բարձրացել է պատմական առավելագույնին՝ առաջին անգամ խախտելով 1000 խմ-ի դիմաց 1000 դոլարի սահմանագիծը։ 

Վառելիքի գնի վերջին ռեկորդը գրանցվել է 2018 թվականի մարտին։ Այնուհետև գնանշումները բարձրացան մինչև 76 եվրո 1 ՄՎտ/ժ-ի դիմաց, կամ 969 դոլար 1000 խմ-ի դիմաց։ Սակայն նախկին առավելագույնը սահմանվել է ձմռան վերջին, մինչդեռ նոր ռեկորդը գրանցվել է ջեռուցման սեզոնի հենց սկզբում, գրում է գործակալությունը։

Եվրոպայում գազը թանկանում է Ասիայում գների աճից հետո, նշում է Ինտերֆաքսը։  

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world