«Անասնապահը»

«Անասնապահը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն է, ով այսօր «ներդաշնակվելով» Փաշինյանի օրակարգին՝ որոշեց զբաղվել կովերի խնդրով: 

Ձայն խնդրեց «մեծ դիվանագետը» 

Այսօր կառավարության նիստում քննարկվում էր կովերի հետ կապված ինչ-որ խնդիր: Քննարկումներին միջամտեց ու «խորիմաստ» մի առաջարկություն ներկայացրեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Գլխավոր դիվանագետի միջամտությունն այնքան անհարգի էր, որ անգամ Փաշինյանը միջամտեց.  «Կովերին ո՞վ պահի, Ա՞ԳՆ–ն, ԱԳՆ–ն թող իր գործով զբաղվի»: 

Մի քաղաքականության հետևանք 

Ուրեմն, արտաքին քաղաքականության բոլոր խնդիրներն Արարատ Միրզոյանը «փառահեղ» ձևով լուծել է, հիմա էլ կովերի դարդ ու ցավով է զբաղված: Մյուս կողմից, սրանց հասկանալ կարելի է. Հայաստանը միջազգային հարաբերություննեի սուբյեկտից վերածել են օբյեկտի ու արտաքին հարաբերություններում այլևս անելիք չունեն: