Եվրոպայում գազի գինը նվազել է․ մանրամասներ

Եվրոպայում գազի գինը նվազել է․ մանրամասներ

Դեկտեմբերի բնական գազի մատակարարումների ֆյուչերսային պայմանագրերի արժեքը հոլանդական TTF hub ինդեքսի համաձայն նվազել է 3,7 տոկոսով և իջել մինչև 44,9 եվրո մեգավատ/ժամ համար կամ մոտավորապես 504,5 դոլար 1000 խորանարդ մետրի համար: Այս մասին են վկայում Լոնդոնի ICE բորսայի տվյալները։

Հունվարյան մատակարարումների գնանշումները ցույց են տվել նման դինամիկա: Առեւտրի սկզբից դրանք նվազել են 3,5 տոկոսով եւ հասել 46,5 եվրո մեկ մեգավատ/ժամի դիմաց կամ 522,4 դոլար 1000 խորանարդ մետրի համար։ 

Վերլուծաբանները նման դինամիկան կապում են մի շարք գործոնների հետ, ներառյալ ամերիկյան Chevron էներգետիկ կորպորացիայի ղեկավարության որոշումը՝ վերականգնել գազի մատակարարումը Թամար խոշոր հանքավայրից, որը փակվել էր անցյալ ամիս պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ խմբավորման ներկայացուցիչների կողմից Իսրայելի վրա հարձակումից հետո։