Հուլիսի 31-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմանում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 20 կմ հատվածում, Մխչյան գյուղի վարչական տարածքում բախվել են Հովհաննես Ղազարյանի վարած Opel մակնիշի և Գոռ Անտոնյանի վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականները, իսկ Toyota-ի գազաբալոնից ուժեղ արտահոսք է տեղի ունեցել, ինչի համար էլ փրկարարները հերթապահել են՝ մինչև գազի բալոնի պարպվելը:
Պարզվում են վարորդների և վիրավորների ամբողջական տվյալները: