Անընդունելի են ատելություն սերմանելու՝ ՌԴ-ին հայ ժողովրդի բոլոր անախորժությունների մեջ մեղադրելու փորձերը․ Զախարովա

Անընդունելի են ատելություն սերմանելու՝ ՌԴ-ին հայ ժողովրդի բոլոր անախորժությունների մեջ մեղադրելու փորձերը․ Զախարովա

Ռուսաստանն անընդունելի է համարում հայ և ռուս ժողովուրդների միջև թշնամություն և ատելություն սերմանելու փորձերը՝ Ռուսաստանին մեղադրելով հայ ժողովրդի բոլոր անախորժությունների մեջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ դիմելով Հայաստանում առաջին ռուս-հայկական մեդիա ֆորումի մասնակիցներին։

Նա հորդորեց չտրվել սադրանքներին՝ վստահություն հայտնելով, որ այս ամենին կդիմանա երկու եղբայրական ժողովուրդների ընդհանուր ապագան։