Ալիևն այսօր հրաման է ստորագրել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով ստեղծելու մասին. ովքեր են ներառված հանձնաժողովում

Հրամանի համաձայն՝ պետական հանձնաժողովի նախագահ է նշանակվել հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
Պետական հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված են՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության փոխվարչապետը, Ադրբեջանի փոխարտգործնախարարը, պաշտպանության փոխնախարարը, ներքին գործերի փոխնախարարը, բնապահպանության և բնական պաշարների փոխնախարարը, արդարադատության փոխնախարարը, գյուղատնտեսության փոխնախարարը, պետական անվտանգության ծառայության պետի տեղակալը, պետական սահմանային ծառայության պետի տեղակալը, արտաքին հետախուզության պետի տեղակալը, «Մելիորացիա և ջրային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության նախագահի տեղակալը, էկոնոմիկայի նախարարության գույքային հարցերի պետական ծառայության պետը, նախագահի աշխատակազմի օրենսդրության և իրավական քաղաքականության վարչության պետը, ինչպես նաև՝ շրջանների քաղաքային մի շարք իշխանությունների ղեկավարները։