Դիվանագիտական անձնագիր ունեցողների համար Թունիսի վիզայի պահանջը կհանվի 

Դիվանագիտական անձնագիր ունեցողների համար Թունիսի վիզայի պահանջը կհանվի 

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով առաջարկվում է վավերացնել 2023 թվականի դեկտեմբերի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Թունիսի Հանրապետության Կառավարության  միջև դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագիրը:

Ուշագրավ է, որ նախագծի հիմնավորման մեջ ոչ մի հիմնավորում, փաստացի, ներկայացված չէ։ Թե որպես առաջարկվող կարգավորման բնույթ, թե որպես ակնկալվող արդյունք նշված է նույն բանը, սույն նախագծով նախատեսվում է վավերացնել 2023 թվականի դեկտեմբերի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Թունիսի Հանրապետության Կառավարության  միջև դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագիրը։ Այսքանը, այլ բան նշված չէ։

Վահե Մակարյան