ՊԵԿ նախագահը՝ «խոպանչիների» խնդիրների մասին
Արձագանք է եղել արդարացիության տեսանկյունից, ոչ թե գործող օրենքի կարգավորումների, այլ արդարացիության տեսանկյունից: Հարց է բարձրացվել, և ես կարծում եմ, որ որոշակի եկամուտների տեսակների մասով և որոշակի սահմանաչափով կարող են կիրառվել արտոնություններ, որը ենթադրում է Հարկային օրենսգրքի փոփոխություն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով այսպես կոչված խոպանչիներին հարկելու օրենսդրությանը:
«Այդ մասով մենք արդեն Ֆինասների նախարարության հետ սկսել ենք որոշակի կոմունիկացիա և քննարկում ենք»,- նշեց Բադասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում