Ոստիկանությունը հայտարարեց՝ իբր Երևանում փակ ճանապարհ չկա. չգիտեմ՝ ու՞մ համար է այդ սուտը

ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սիրելի՛ քաղաքացիները, քիչ առաջ Ոստիկանությունը հայտարարեց՝ իբր Երևանում փակ ճանապարհ չկա. ես չգիտեմ՝ ու՞մ համար է նախատեսած այդ սուտը՝ փողոցում ակցիաներ իրականացնող մեր ժողովրդի, խցանումներում կանգնած քաղաքացիների՞, թե՞ Նիկոլի:
Ինչևէ, մեր ընթացքը շարունակվում է: Ամեն րոպե մենք աճում ենք, նոր խմբեր են ձևավորվում ու թե՛ Երևանում և թե՛ մարզերում այս պահին անհնազանդության ակցիաներ են իրականացվում:
Սիրելի՛ ժողովուրդ, միացե՛ք այս պայքարին, տե՛ր եղեք Հայրենիքին ու մեր ապագային»: