Երեկ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ Կրիշտիանու Ռոնալդուի հետ խաղադաշտ դուրս եկած հայ տղայի կադրերը տարածվեցին աշխարհով մեկ։
«Ծանոթացեք Ռուբենի հետ: Ռուբենը զբաղվում է ներառական ֆուտբոլով: Ունի լսողության և խոսքի խանգարումներ: Այսօր իրականություն դարձավ Ռուբենի կյանքի մեծագույն երազանքը՝ հանդիպեց Ռոնալդուին: Այս վիդեոն նկարել եմ անմիջապես հիմների կատարումից հետո, երբ երեխաներին բերեցինք հանդերձարան: Աննկարագրելի ապրումների մեջ էր Ռուբենը, ինչպես և մյուս բոլոր երեխաները, որոնք այսօր Հայաստանի և Պորտուգալիայի ֆուտբոլիստների հետ դաշտ մտան: Ֆուտբոլը միշտ է հրաշքներ գործում: Հավատացեք հրաշքներին և դրանք կկատարվեն, ինչպես եղավ Ռուբենի դեպքում:
Հ.Գ. Ուղեկցող բոլոր երեխաներն ունեն առողջական և զարգացման տարբեր խնդիրներ», – պատմել է ՀՖՖ աշխատակից Ամալիա Գրիգորյանը՝ հրապարակելով տեսանյութ Facebook–յան իր էջում։
Տեսանյութը՝ այստեղ