Որքա՞ն գումար է ծախսվել արցախցիներին սոցիալական աջակցության ծրագրերի համար

Այս պահին արդեն 29 մլրդ դրամի որոշում ունենք՝ արցախցիներին օգնելու։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ թիվը վստահաբար ավելանալու է։

Նրա խոսքով՝ պետք է խթանել աշխատանքներն ու խնդիրները այդ ճանապարհով լուծել, այսինքն՝ արցախցիների զբաղվածության հարցն է առաջին պլան մղվելու։

«Իսկ աջակցության մասով կարող եմ ասել՝ մենք միջնաժամկետ փուլ ենք թևակոխել։ Եվ մարդիկ, որոնք ավելի մեծ կարիքներ ունեն, հնարավոր է ավելի թիրախավորվեն։ Ծրագրերն ավելի թիրախային են լինելու»,- նշեց նա։

Մկրտչյանը շեշտեց՝ ըստ անհրաժեշտության այլ հատկացումներ էլ կլինեն։

Անդրադառնալով կենսաթոշակային տարիքի փոփոխությանը, Նարեկ Մկրտչյանն ասաց, որ պետական սեկտորում էլ կփորձեն պահպանել ավագ սերնդի լավագույն մասնագետներին։

«Իրավունք չունեն ուղղակի լուծել պայմանագիրը՝ կենսաթոշակային տարիքի հիմքով»,- ասաց նախարարը։

Նա տեղեկացրեց, որ ինքն էլ է ստացել տարբեր դիմումներ, և ներկայացրել են սկզբունքը։

Մանրամասները՝ տեսանյութում։