Հայաստանի գավաթ․ «Նոան» լարված խաղում հաղթեց 10 հոգով մնացած «Վանին»

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում «Նոան» Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեց Չարենցավանի «Վանի» դարպասը (2:0), փոխանում է Tert․ամ-ը։
Ռուի Մոտայի գլխավորած թիմի կազմում գոլերով աչքի ընկան Մատեուս Այասը և Իմրան Ուլադ Օմարը՝ համապատասխանաբար 36-րդ և 89-րդ րոպեներին։ Ամբողջ երկրորդ խաղակեսը չարենցավանյան ակումբը անցկացրեց 10 հոգով։
Վերջին հույսի խախտման համար ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց «Վանի» դարպասապահ Արսեն Բելգլարյանը՝ առաջին խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված 16-րդ րոպեին։
Նշենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին։