Շատ կարևոր է՝ ՀՀ-ի գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան մարմինների հետ կոորդինացված աշխատեն․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը այսօրվա՝ հունիսի 7-ի կառավարության նիստի ժամանակ, մինչ զեկուցվող հարցերին անցնելը հայտարարեց․
«Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչերը վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար և Թուրքիա-Հայաստան հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով։

Այժմ շատ կարևոր է, որ Հայաստանի գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, քանի որ քաղաքական պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը և իմ հանձնարարությունն է, որպեսզի կոորդինացված աշխատենք և հնարավորիինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածութունները»,- նշեց Նիկոլ Փաշինյանը, այնուհետև քննարկման ներկայացրեց 2022 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 21 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ հարցերը։