ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարություն - Ազգային ժողով հարցուպատախանի ժամանակ անդրադարձել է Հռոմի ստատուի հարցին` նշելով, որ Հայաստանի իշխանությունները վճռական է տրամադրված Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի ամբողջությամբ վավերացնելու հարցում, այս գործընթացը կապված չէ Ռուսաստանի հետ։
«Կառավարությունը Հռոմի կանոնադրությունն ուղարկել է խորհրդարան, մենք ունենք քաղաքական որոշում այն ամբողջությամբ վավերացնելու համար, դա ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ կապված է մեր անվտանգության խնդիրների հետ»,- նշեց նա։