Վլադիվոստոկի օդանավակայանը տարհանվել է հրդեհային ահազանգի պատճառով

Վլադիվոստոկի օդանավակայանի ուղեւորները տարհանվել են հրդեհային ահազանգի պատճառով, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Հեռավոր Արեւելքի տրանսպորտային դատախազության ներկայացուցիչը։
«Հրդեհի ահազանգը հնչել է շաբաթ օրը, տարհանում է իրականացվել: Հրդեհ չի եղել, թռիչքները չեն հետաձգվել, ամեն ինչ արագ վերադարձել է իր բնականոն հուն»,- ասաց նա։
Սոցցանցերում հայտնված տեսանյութերում երեւում է, որ մարդիկ ճամպրուկներով կանգնած են օդանավակայանի շենքի մոտ, բարձրախոսներով հայտարարում են տարհանման մասին։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world