Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկում հրդեհ է

Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես MediaHub-ին դեպքի վայրից հայտնում են՝ կրակը 30/3 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում է։
Դեպքի վայրում այս պահին աշխատում են Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության ՄՓՎ հրշեջ-փրկարարական ջոկաներից 2 մարտական հաշվարկ, ավտոսանդուղքը եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը։