Հարսանիքի ժամանակ առնվազն 200 մարդ է թունավորվել

Հարսանիքի ժամանակ առնվազն 200 մարդ է թունավորվել

Զանգվածային թունավորում է տեղի ունեցել Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքում հարսանիքի ժամանակ։ 250 հյուրերից առնվազն 200-ը տուժել են. այդ մասին հայտնել է Noticias MVS ռադիոկայանը:

Թունավորվածների առողջական վիճակի մասին տեղեկություն չի հրապարակվում։ Դեռ հայտնի չէ, թե ինչն է հանդիսացել միջադեպի պատճառ։ Իշխանությունները դադարեցրել են հյուրանոցի աշխատանքը, որտեղ անցկացվել է միջոցառումը։