Ֆրանսիան այլընտրանք է առաջարկում Starlink-ին, իսկ Կանադայի Օնտարիո նահանգը հրաժարվել է ամերիկյան համակարգից

Ֆրանսիական Eutelsat արբանյակային օպերատորը բանակցություններ է վարում Եվրամիության հետ՝ Ուկրաինայում ինտերնետ հասանելիության լրացուցիչ տերմինալներ տեղակայելու շուրջ: Այս մասին հայտնէլ է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին։
Ավելի վաղ The Economist ամսագիրը, հղում անելով ուկրաինացի պաշտոնյայի, հայտնել էր, որ Կիեւը փորձում է այլընտրանքային կապի համակարգ մշակել զինվորականների համար, եթե ԱՄՆ-ն որոշի անջատել Starlink համակարգերը, որոնք ներկայումս օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից։
Օնտարիոյի նահանգն արձագանքել է կանադական ապրանքների վրա ԱՄՆ-ի կողմից 25% մաքսատուրքերի սահմանմանը` չեղարկելով իր պայմանագիրը Իլոն Մասկի «SpaceX»-ի հետ, որը տրամադրում է Starlink արբանյակային կապի տերմինալներ: Այս մասին հայտարարել է նահանգապետ ղեկավար Դագ Ֆորդը։
«Մենք չենք համագործակցի այն մարդկանց հետ, ովքեր պատժամիջոցներ են սահմանում և խրախուսում տնտեսական հարձակումները մեր նահանգի և մեր երկրի վրա», - ասել նա ճեպազրույցի ժամանակ:
Նահանգապետն ընդգծել է, որ Կանադայի իշխանությունները «պետք է պատրաստ լինեն երկար պայքարի» և օգտագործեն իրենց հասանելիք բոլոր միջոցները։