Բժիշկը նշել է 3 մթերք, որոնք առիթմիա են հրահրում

Սնունդն ուղղակիորեն ազդում է մեր ինքնազգացողության վրա։ Սննդաբան Օլգա Ռեդինան բացատրել է, թե ինչպիսի դիետան կարող է առիթմիայի վատթարացման պատճառ դառնալ։
Առիթմիայով սրտի կծկումների հաճախականությունը, ուժգնությունը և հաջորդականությունը խախտվում են։ Սա սրտի հաղորդունակության խանգարման մի օրինակ է: Առիթմիա հաճախ առաջանում է սրտանոթային այլ հիվանդությունների ֆոնին, սակայն վատ սնվելը կարող է նաև մեծացնել այս պաթոլոգիական վիճակի տհաճ ախտանիշները։ Հայտնի է, որ սուրճն ազդում է սրտի աշխատանքի վրա։ Բայց այս ըմպելիքը առիթմիայի միակ սադրիչը չէ։
Օլգա Ռեդինան պարզաբանել է, որ սովորական շոկոլադը կարող է խախտել նաեւ սրտի ռիթմը։ Բանն այն է, որ կոֆեինի ցանկացած աղբյուր (ինչպես սնունդ, այնպես էլ խմիչք) առիթմիա է առաջացնում։ Բացի այդ, շոկոլադն ու այն պարունակող աղանդերը պարունակում են թեոբրոմին և ֆենիլէթիլամին, որոնք նույնպես ազդում են սրտի ռիթմի վրա։ Առիթմիայի սրման ժամանակաշրջաններում ավելի լավ է խուսափել քաղցրավենիքից։ Բացի այդ, բժիշկը Vechernyaya Moskva-ի հետ զրույցում խորհուրդ է տվել սրտանոթային պաթոլոգիաների հակված մարդկանց խուսափել յուղոտ ու կալորիականությամբ սննդից։