Աշխարհի լուրերը՝ 1 րոպեում (11.12.2023)

1.  Ռուսաստանում սառնամանիքները շարունակվում են: Ալթայում ռեկորդային -58 °C է գրանցվել։ Այժմ տարածաշրջանում սաստիկ սառնամանիքներ են, ինչպես նաև մերկասառույց։ Աննորմալ ջերմաստիճանի պատճառով թռչունները սառչում են և մահանում: 
2.  ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին դեկտեմբերի 12-ին հրավիրել է Սպիտակ տուն՝ ընդգծելու Միացյալ Նահանգների՝ Ուկրաինայի ժողովրդին աջակցելու անսասան հանձնառությունը, հաղորդում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը։ Երկու երկրների ղեկավարները կքննարկեն Ուկրաինայի հրատապ կարիքները և այս կրիտիկական պահին Միացյալ Նահանգների շարունակական և կենսական կարևորության աջակցությունը Ուկրաինային, ասված է հաղորդագրությունում։
3.  «Համաս»-ը նախազգուշացրել է, որ ոչ մի պատանդ կենդանի չի լքի Գազայի հատվածը, եթե իր պահանջները չկատարվեն, հաղորդում է BBC-ին: «Համաս»-ը պաշտոնյանների վրա ճնշումները մեծացնում է՝ օգտագործելով 138 պատանդների գոյության փաստը։ Իսրայելը բազմիցս խոստացել է անել ամեն ինչ՝ մնացած պատանդներին փրկելու համար: Նոյեմբերի 24-ին հաստատված ժամանակավոր հրադադարի արդյունքում, որը գրեթե մեկ շաբաթ տևեց, ընդհանուր առմամբ ազատ արձակվեց մոտ 110 պատանդ։ Հրադադարից հետո ծանր ռազմական գործողությունները Գազայում վերսկսվեցին։
4.  Բրիտանական կառավարությունը նոր գերատեսչություն է ստեղծում, որը կպայքարի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանցման դեմ։ Առևտրային պատժամիջոցների իրականացման գրասենյակը, մասնավորապես, կապահովի, որպեսզի բրիտանական ընկերությունների արտադրանքը չհասնի երրորդ երկրներ՝ հետագայում Ռուսաստան տեղափոխելու համար, խախտումների համար էլ կարող է սահմանել տուգանքներ, ինչպես նաև նյութեր փոխանցել քրեական գործեր հարուցելու իրավասություն ունեցող կառույցներին։