Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է․ Հայաստանը գլխավորում է արտահանող երկրների եռյակը

2023 թվականի հունվար-հունիս ամիսներին Վրաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 10,266 մլրդ դոլար․ այս մասին ասվում է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության հաղորդագրության մեջ։
2023 թվականի հունվար-հունիս ամիսներին տասը խոշորագույն արտահանման գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 80,6%:
Այս ժամանակահատվածում Հայաստանը գլխավորում է արտահանող երկրների առաջին եռյակը․ արտադրանքի արտահանումը կազմել է 440 մլն դոլար, որին հաջորդում են Ադրբեջանը՝ 413,3 մլն դոլար և Ռուսաստանը՝ 343,9 մլն դոլար։