Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«Երկու սուրճ, խնդրում եմ». Պուտինը Սոբյանինի հետ սուրճ է խմել Ռուդնևո պարկում (տեսանյութ)

Blog Image

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը համտեսել են քոլեջի ուսանողների պատրաստած սուրճը։ Համապատասխան կադրերը հրապարակել է իր Telegram-ի «Մոսկվա» հաղորդաշարի համահեղինակ Պավել Զարուբինը։

Կադրերում երեւում է, թե ինչպես են Պուտինին ու Սոբյանինին թղթե բաժակների մեջ թարմ պատրաստված սուրճ տալիս։ Երկրի ղեկավարը համտեսում է ըմպելիքը, ապա նշում, որ այն համեղ է պատրաստված։ Այնուհետև նախագահը հարցրեց բարիստի անունը և շնորհակալություն հայտնեց սուրճի համար:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խմել է էսպրեսսո, որը պատրաստել են 16 գրամ բրազիլական հատիկներից:

Life-ի թղթակցի Սոբյանինին հասցեագրված վճարման մասին հարցին, Պուտինը պատասխանել է կատակով.
«Ապառիկ», - ասաց նա ժպտալով:

Տեսանյութը՝ այստեղ 

Չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 2-ին, Վլադիմիր Պուտինը Ռուդնևոյում մասնակցել է քոլեջի ուսանողների վերապատրաստման վայրի բացմանը: Երկրի ղեկավարը փոխվարչապետ Դենիս Մանտուրովի և կրթության նախարար Սերգեյ Կրավցովի ուղեկցությամբ շրջել է կրթաարտադրական համալիրում։

Send